Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խնդրում եմ հրապարակավ հայտնել նույնաբովանդակ պատրաստակամություն

Խնդրում եմ հրապարակավ հայտնել նույնաբովանդակ պատրաստակամություն
02.06.2025 | 20:04



Սիրելի՛ Հոգեշնորհ ու Արժանապատիվ հայրեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, եթե գնել կոչեցյալ վիժվածքը կամ որևէ այլ անբարոյականի վաստակ գա Ձեր իշխանության ներքո գտնվող որևէ Եկեղեցի ու սադրի ու հայհոյի ու անվայելուչ վարքագիծ դրսևորի, խնդրում եմ՝ գրել անձամբ ինձ, որպեսզի փորձեմ ուժերիս ներածի չափով կազմակերպել մեր սրբության պաշտպանությունը հերձվածող շներից։
Սիրելի՛ եղբայրներ, ովքեր, որ պատրաստ են՝ խնդրում եմ հրապարակավ հայտնել նույնաբովանդակ պատրաստակամություն:


Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ


Հ.Գ.
գնել կոչեցյալ հերձվածքի խուլիգանական սադրանքի լինքը՝
https://www.youtube.com/watch?v=fdc-EppxBbg

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ